Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ գործող համայնքապետը, վերընտրվել է
12:43 - 18 հոկտեմբերի, 2021

Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ գործող համայնքապետը, վերընտրվել է

Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվեցին համայնքապետի ընտրություններ։ Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն Բրոյան Մրազն էր։

Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 521 էր, քվեարկությանը մասնակցել է 135-ը։

Բրոյան Մրազի պաշտոնավարմանը, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, կողմ է քվեարկել 129 քաղաքացի, դեմ՝ 2։ Անվավեր է եղել 4 քվեաթերթիկ։

Գործող համայնքապետ Մրազ Բրոյանը hetq.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն իրեն չի ընտրել: Նույնիսկ կինը չի մասնակցել ընտրությանը, որպեսզի ամուսնուն կողմ չքվեարկի: «30 տարի աշխատում եմ, հերիք ա, էլի»,- ասել է Բրոյանը և միաժամանակ պնդել, որ վերընտրվելու է համայնքի ղեկավարի պաշտոնում: 

Լուսանկարը՝ hetq.am-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել