Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ |armenpress.am|
20:55 - 22 հոկտեմբերի, 2021

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար: Այդ մասին, ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի, նշված է Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով:

«Եվրամիությունը կշարունակի շտապ կարգով հակազդել բելառուսական վարչակարգի շարունակական հիբրիդային հարձակմանը՝ մասնավորապես սահմանափակող միջոցներ կիրառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», - ասված է համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել