Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է
10:28 - 27 հոկտեմբերի, 2021

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա հարձակում տեղի ունեցավ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։

Գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։ 8 մարդ վիրավորվել է, 91-ը՝ գերեվարվել։

Ոճրագործությունը իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվել է 2003թ․ դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել