Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|
12:24 - 29 հոկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ քառօրյայի ընթացքում դռնփակ նիստին։ Նա նշեց, որ այդ ֆորմատով նիստ տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանությունները ունեն մտահոգություններ, որ հանրությունը կարձանագրի այն իրական իրավիճակը, որը պատերազմի ժամանակ ներկայացնում էր սահմանապահ զորքերի հրամանատարը,  Զինված ուժերի շտաբի տեղակալը։

«Սա նշանակում է, որ հանրության համար կարևոր հետաքրքրություն և մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ, առաջնագծում ստեղծված իրավիճակը, գոնե այն մասով, որ գաղտնիության խնդիր չի առաջացնում, շարունակում է թաքցվել հանրությունից»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ, սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել