Հայաստանն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան
15:56 - 30 հոկտեմբերի, 2021

Հայաստանն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան

Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից՝ իրականացնում են օրական 20000-ից ավելի պատվաստում:
 
Սիրելի՛ քաղաքացիներ, օ՛ր առաջ պատվաստվեք, կանգնե՛ք մեր բժիշկների կողքին, օգնե՛ք հաղթահարելու այս աղետը:
 
Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, «Մոդեռնա» ընկերությանը՝ սոլիդարության համար»,- գրել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել