ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա |armenpress.am|
12:21 - 02 նոյեմբերի, 2021

ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա, այսպիսով, երրորդ երկրներից 0 տոկոս մաքսատուրքով ներմուծում իրականացնելու նախաձեռնություն է առաջ քաշվել: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, նայում ենք գների դինամիկան: Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, դրանից հետո՝ բարձրացել: Հիմա, մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- ասաց Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ՄՊՀ-ն արդեն հրապարակել է հավի ձվի շուկայի հետ կապված չարաշահման մասին՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Ներկայում ուսումնասիրություն է իրականացվում բենզինի շուկայում, բայց վերջին թանկացումների վերաբերյալ դեռ տվյալներ չկան: Տվյալներն ամփոփվում են եռամսյակն ամփոփելուց հետո: Մյուսը, որում ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնելու, կարագի շուկան է:

Այժմ նաև բժշկական ծառայությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել