Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը |armenpress.am|
12:00 - 03 նոյեմբերի, 2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ  կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը  ստացել է 562 հազարից ավել քաղաքացի , երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել  է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը:

«Վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ ունենք: Վերջին շաբաթներին մենք օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք ունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել