Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա |armenpress.am|
14:36 - 08 նոյեմբերի, 2021

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Եվ ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ այս պահին որևէ պատվաստանյութի պակաս չկա Հայաստանում, դրանք հավասար կերպով արդյունավետ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել