ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել
16:23 - 12 նոյեմբերի, 2021

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։ 

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ 

Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- ասված է գրառման մեջ։ 

Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել