Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է |1lurer.am|
17:39 - 15 նոյեմբերի, 2021

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:

Տեղեկությունը հաստատել է Սարգսյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քննչական կոմիտեի հավաստմամբ՝ քաղաքապետի միջամտությամբ 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման շինաշխատանքի մրցույթը շահել է ոչ թե ավելի էժան գին առաջարկած, այլ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել