Բելառուսա-լեհական սահմանին գտնվող ավելի քան 300 իրաքցի ցանկացել է վերադառնալ հայրենիք |1lurer.am|
16:56 - 17 նոյեմբերի, 2021

Բելառուսա-լեհական սահմանին գտնվող ավելի քան 300 իրաքցի ցանկացել է վերադառնալ հայրենիք |1lurer.am|

1lurer.am: Իրաքի ավելի քան 300 քաղաքացի, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանին, ցանկություն են հայտնել մոտ ապագայում վերադառնալ հայրենիք։ IRNA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Սահհաֆը:

Ալ-Սահհաֆը նաև հայտնել է, որ «Իրաքի կառավարությունը երաշխավորում է հայրենիք վերադարձող բոլոր միգրանտների անվտանգությունը»։

Երեքշաբթի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Մոսկվայում Իրաքի դեսպանատան իր աղբյուրը, տեղեկացրել էր, որ հինգշաբթի Մինսկից Բաղդադ կմեկնի մոտ 200 իրաքցի փախստական։ Այդ թռիչքը նրանց համար լինելու է անվճար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել