Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը
14:41 - 20 նոյեմբերի, 2021

Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆրանսիայում են:

Նախարար Խանումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպում են ունեցել Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ, էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ։ Քննարկվել են Ֆրանսիայի և Արցախի միջև ապակենտրոնացված համագործակցության  զարգացման հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել