Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|
16:35 - 22 նոյեմբերի, 2021

Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Միթե՞ որևէ մեկին չի հետաքրքրում` ինչ են անելու մեր հայրենիքի հետ, հերթական անգամ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց էլ տեղ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Վերջինս նշեց, որ իշխանություններն անվստահություն են ներշնչել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, ուստի մարդիկ վախենում են դուրս գալ փողոց։

«Այսուհետ մենք վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց, փաստաթղթի պահանջը դեռ սկիզբն է, մենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ։ Մենք վստահելու ենք այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական է։ Պահանջելու ենք խորհրդարանական ընդդիմությունից կատարել իրենց դերը հենց խորհրդարանում։ Այս պայքարը պարբերաբար բնույթ է կրելու, դուռ առ դուռ արթնացնելու ենք բոլորին` ուսանողությանը, մտավորականներին ե այլն»։

Ակցիայի մասնակիցներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մի տեղում հավաքվել են տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և շեշտեց, որ սա վերկուսակցական գործընթաց է։

«Վտանգը հասել է ՀՀ սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ չպաշտպանեց զոհերից և կորուստներից։ Շատ կարևոր է ստորագրվելիք փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու ժողովրդի հետ, այս իշխանության հովանավորները ևս դա հասկանում են, պետք է մի կողմ դնել սևերի ու սպիտակների տարանջատումը և միավորվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել