Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար․ Նիկոլ Փաշինյան
22:14 - 23 նոյեմբերի, 2021

Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նրան, որ նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը՝ «միջանցքի» տրամաբանության շրջանակներում, ու նաև տարբեր աղբյուրներից լուրեր են ստացվում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակման մասին, պատասխանեց հարցին, թե ինչ ազդեցություն կունենա դեկտեմբերի 15-ի հանդիպումը սահմանային իրավիճակի վրա և արդյոք կա նոր պատերազմի վտանգ։ 

«Նախ պետք է արձանագրել հետևյալը․ ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական ու արտաքաին քաղաքականության քննության կարևոր առարկաներից մեկը պետք է լինի, որովհետև պետք է ասեմ, որ Անվտանգության խորհրդի նիստին էլ ես արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ և կարծում եմ, որ այս թեման պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։

Ադրբեջանը, ըստ էության, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը․ մի բան, որ ժամանակակից աշխարհում գոյություն չունի։ Եվ ընդհանրապես մենք շատ համբերատար, հետևողական փորձում ենք ամեն ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրավիճակը հանդարտվի, բայց ի վերջո, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է չափեր ունենանա ու միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայում է տեղի ուենում։ 

Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում․ ինչ է նշանակում Զանգեզուրի միջանց, ինչ է նշանակում արևելյան Զանգեզուր։ Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ ենք հայտարարում, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարեկելու։ Դա չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Ես չեմ կարող թաքցնել, որ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ կոմունիկացիաները բացվեն։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանին չհաջողվի դա անել։

Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ «որտեղ ուզենք կկանգնենք»։ Մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում, որ ով որտեղ ուզենա կկանգնի՞, այսինքն սա նշանակում է՝ որևէ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզի կկանգի, կամ Ադրբեջանը, եթե նման հռետորիկա է կիրառում մի հարևանի նկատմամբ, ապա իր բոլոր հարևաններին հայտարարում է, որ ով որտեղ ուզենա կկանգնի՞»։

Անդրադառնալով պատերազմի վտանգ լինել չլինելուն՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի միջազգային լծակներով։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ մենք չենք խուսափում Ադրբեջանի հետ ուղիղ շփումից։ Ինչի՞ համար է Ադրբեջանի հետ պաշտպանության նախարարների միջև այս կոմունիկացիան ձևավորվել, որովհետև, ի վերջո, բավական է, որ երկու կողմերը իրար մեղադրեն սադրանքների մեջ։ Ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի եւ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանությանն նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնը անի նա։ Եվ սրանից ակնհայտ կդառնա, թե ով է շահագրգիռ սադրանքների մեջ։ 

Բրյուսելում հանդիպում տեղի կունենա, և ես կարծում եմ, որ կա հավանակություն, որ դեմ առ դեմ լինի քննարկում Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչպես նախկինում ասել եմ, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը։ Նաև պետք է հասկանանք, որ այդ քննարկումը պետք է ունենա թեմա ու առաջինը պետք է լինի ընդհանուր իրրադրության շուրջ քննարկումները և պետք է պարզվի՝ թե ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմանը, իսկ ես կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել