Ընձառյուծի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է
13:02 - 25 մարտի, 2019

Ընձառյուծի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է

lragir.am: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը:

Այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել