Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է |1lurer.am|
16:35 - 04 դեկտեմբերի, 2021

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։

Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է իր ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման համար:

Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:

Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել