ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Ինչպես տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»:
comment.count (0)