azatutyun.am։ Միացյալ Նահանգները կփորձի մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ, Սինգապուրում հայտարարել է պատժամիջոցների հարցերով զբաղվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով Ֆինանսների փոխպետքարտուղար Սիգալ Մանդելկերը հայտարարել է, որ Սինգապուրում, Մալայզիայում և Հնդկաստանում առաջիկա օրերին նախատեսված հանդիպումների ընթացքում պատրաստվում է ներկայացնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Իրանի հետ հարաբերություններում։
Միացյալ Նահանգները հայտարարում է, որ իր նպատակն է Իրանի նավթի արտահանումը հասցնել զրոյի՝ պահանջելով Իրանից նավթի գնումները նվազեցնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չենթարկվելու համար։
comment.count (0)