«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին մամուլից է իմացել
21:28 - 15 դեկտեմբերի, 2021

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի մասին մամուլից է իմացել

hetq.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի մասը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք է սկսել, մյուս մասն այդ նախաձեռնությանը չի միացել։

Նշենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու պահանջով հանդես եկող ավագանու անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, բոլորն անջատում են հեռախոսները: Գայանե Վարդանյանն ասաց, որ ստորագրահավաքին չի միացել, մամուլից է իմացել ստորագրահավաքին միացած գործընկերների թիվը։

Նմանատիպ պատասխան տվեց նաև նույն խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը:

«Քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին չեմ միացել, այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասաց նա:

Հայրապետյանը հիշեցրեց, որ օրենքը հնարավորություն է ընձեռում ավագանու կազմի 1/3-ին անվստահության գործընթաց սկսել, համապատասխան ստորագրություն լինելու պարագայում նախագիծը քննարկել ավագանու նիստում:

«Բնական է, որ եթե նախաձեռնող խումբ 1/3-ից ավելի է, ապա ավագանու որոշ անդամներ կարող են դրա մասին չտեղեկանալ, իմանալ, երբ նախագիծը ներկայացվի ավագանու նիստին»- նշեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ մինչ այժմ չի մասնակցել որևէ քննարկման, որտեղ գործընկերները Մարությանի պաշտոնանկության հարցն են քննարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել