Քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառ չունեմ․«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյան
22:07 - 15 դեկտեմբերի, 2021

Քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառ չունեմ․«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյան

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի  մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին։

«Ես՝ որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,-ասված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել