Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին
12:59 - 16 դեկտեմբերի, 2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, նա չի միացել Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին։ Այս մասին Սարգսյանը ասաց Infocom-ի հետ զրույցում։ 

Հարցին, թե ինչու է ավագանու անդամը դեմ այդ գործընթացին, Սարգսյանը այսպես պատասխանեց․ «Այս պահին մի քիչ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Դեռևս քննարկումներ են ընթանում, մենք նաև խմբակցությամբ քննարկում ենք ունենում, կավարտենք, ավելի մանրամասն կասենք։ Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի, բազմաթիվ քննարկումներ եղել են տարբեր թեմաների, այդ թվում՝ նաև այդ թեմայի»։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։  

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել