Հայկ Մարությանը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի. Հակոբ Կարապետյան |armenpress.am|
14:57 - 16 դեկտեմբերի, 2021

Հայկ Մարությանը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի. Հակոբ Կարապետյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

Կարապետյանն ընդգծեց, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա:

Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը  հրաժարական տա, Կարապետյանը պատասխանեց.

«Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել