Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն
10:13 - 09 օգոստոսի, 2024

Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն Սարգսյանին պատկանող գույքը գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակում։ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր: Սարգսյանին առաջարկվել է օգոստոսի 13-ին՝ ժ․ 14։30-ին ներկայանալ Դատախազություն, քանի որ նա իրավունք ունի  ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: 

Միաժամանակ Դատախազություն են հրավիրվել նրա որդիները՝ Հայկ եւ Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ նրանց հետ փոխկապակցված անձ Սոնա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ 2021 թ․ Նարեկ Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար եւ դատապարտվել  5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ կրելու պատիժ էր մնացել 3,6 տարի 26 օր ժամկետով ազատազրկումը:

Մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը արդարացվել էր ապօրինի զենք-դինամթերք պահելու հոդվածով առաջադրված մեղադրանքում, իսկ սպանության փորձի մեղադրանքը վերավորակվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, որով էլ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել