Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|
11:30 - 23 դեկտեմբերի, 2021

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:

Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ կտրվածքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել