Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը |armenpress.am|
13:37 - 28 դեկտեմբերի, 2021

Հաստատվեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագիրը: Երևան քաղաքի զարգացման 2022 թվականին ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն:

Երևանի զարգացման 2022 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը՝ երաշխավորելով երևանցիների կյանքի որակի բարելավումը։ Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաք, որտեղ ապահովված կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնաարտահայտման հնարավորությունը, բավարարված կլինեն սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների նվազագույն անհրաժեշտ կարիքները։ Զարգացման ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են՝ հարգելու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելը։ Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018- 2023թթ. հնգամյա ծրագիրը:

Ծրագրին մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել