Բացօթյա ապօրինի առևտրի արգելման ուղղությամբ նախատոնական օրերին ուժեղացված ստուգայցեր են անցկացվում
17:07 - 29 դեկտեմբերի, 2021

Բացօթյա ապօրինի առևտրի արգելման ուղղությամբ նախատոնական օրերին ուժեղացված ստուգայցեր են անցկացվում

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այս օրերին ամենօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Հանրապետության հրապարակում, թատրոնների ու համերգային կազմակերպությունների հարակից տարածքներում: 

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միաժամանակ, ՀՀ ոստիկանության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են սիգ ձկնատեսակի վաճառքի հայտնաբերման, առգրավման և վաճառքի արգելման միջոցառումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել