ԵԱՀԿ գործող նախագահն ու Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն չորեքշաբթի կոչ է արել դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը Ղազախստանում և հայտնել իր վստահությունն առ այն, որ բռնությունը չի լուծի խնդիրը։ Հայտնում է tass.ru-ն։
«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ուշադիր հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Բռնությունը երբեք ճիշտ ուղի չէ ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար: Կոչ եմ անում դեէսկալացնել իրավիճակը և սկսել երկխոսություն՝ համապատասխան ԵԱՀԿ պարտավորություններին»,- ասված է Twitter-յան միկրոբլոգում արված գրառման մեջ մեջ։
comment.count (0)