Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը բացառում է Ղազախստանում հակառուսական ուժերի իշխանության գալը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կկարողանա կարգավորել իրավիճակը, հակառուսական ուժերի երկրում իշխանության գալը դժվար թե հնարավոր լինի»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Լեոնիդ Կալաշնիկովը։
Նա նաև նշել է, որ բողոքի ակցիաները ի սկզբանե պայմանավորված են եղել գազի գնի բարձրացմամբ, ինչից «անմիջապես կայծակնային արագությամբ օգտվել են որոշ շահագրգիռ կողմեր»։
comment.count (0)