Այն պնդումները, թե Միացյալ Նահանգները ներգրավված է Ղազախստանի ցույցերին, խելագար են և կեղծ։ Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է TASS-ը։
«Մենք լսել ենք ռուսական մի շարք խելագար հայտարարություններ, որ դրանց հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Օգտվելով առիթից՝ կընդգծեմ, որ դրանք լիովին սուտ են և ռուսական ապատեղեկատվության ստանդարտ հրահանգի մաս են կազմում: Վերջին տարիներին մենք նման բան շատ ենք տեսել»,-ասել է Փսակին։
Փսակին նաև ասել է, որ ԱՄՆ-ը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց պահանջները։
comment.count (0)