Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը  
 |tert.am|
17:37 - 08 հունվարի, 2022

Փաշինյանը վստահեցրել է Պուտինին, որ Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովը |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վստահեցրել է, որ հայկական կողմը որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի հարցով առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հյատնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, զրուցակիցները, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ նույնպես զրույցներ են կայացել, աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժմարտ Տոկաևի՝ առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու առաջարկին:

«Փաշինյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»,- հայտնել են Կրեմլից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել