Բոլոր վարչական շրջաններում կան տարածքները,որ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից |tert.am|
09:53 - 28 մարտի, 2019

Բոլոր վարչական շրջաններում կան տարածքները,որ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից |tert.am|

tert.am։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած, «յուղոտ» տարածքներ, որոնք շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին այսօր Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ցավոք սրտի, այսօր իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք:

Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել