Նախարարը մանրամասներ հայտնեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից
10:22 - 28 մարտի, 2019

Նախարարը մանրամասներ հայտնեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից

news.am։ Ամուլսարի հարցով անկախ փորձաքննության արդյունքները մայիս-հունիսին հայտնի կլինեն: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նշելով, որ այս պահի դրությամբ  ուսումնասիրություններ են կատարվում:

Նրա խոսքով՝ այսօր միջազգային փորձագետները Հայաստանում են եւ տարբեր հանդիպումներ ու աշխատանքներ են իրականացնում. «Գործընթացը գնում է իր հունով, և վերջում կտան եզրակացություն: Այս փորձաքննական աշխատանքը հարուցված քրեական գործի շրջանակում է: Այսինքն՝ քննչական մարմինը հարուցված քրեական գործի շրջանակում վարձել է այս կազմակերպությանը: Բացի միջազգային այս կազմակերպությունից՝ նաեւ տեղական բազմաթիվ փորձագետներ են ներգրավված գործում»:

Նախարարը նաեւ մանրամասներ հայտնեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից. ընկերության ներկայացուցիչները մերժել են այդ փորձաքննական աշխատանքներին մասնակցելու առաջարկը: «Ես անձամբ եղել եմ այդ հանդիպմանը: Վարչապետն առաջարկեց, որպեսզի համատեղ իրականացվեն այդ ուսումնասիրությունները, որ հարցերի պատասխանները տրվեն, սակայն կազմակերպության կողմից բացասական պատասխանի արժանացանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել