azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է` աթոռին կառչած չէ: «Եթե մեր աշխատանքը քաղաքական թիմի ստանձնած առաքելությունից կամ ստանձնած խոստումներից սկսի ետ մնալ, բնականաբար մեր աշխատանքը նույն օրը կդադարի», - «Ազատության» եթերում ասաց նախարարը:
Ավելի վաղ Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Ապա նշել էր, որ կատակ է արել: Իսկ երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հետևյալ մեկնաբանությունն արեց. «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»:
«Ազատություն». - Ձեր բացատրությունը, որ հրաժարական տալու խոստումը կատակ էր, կարծես ավելի է խորացրել այս պատմությունը: Ընդ որում, Դուք այդ մեկ անգամ չէ, որ ասել եք, այդ թվում` այստեղ, և թույլ տվեք նաև իմ անձնական տպավորությունն ասել, որ դա ամենևին կատակ չէր:
Վահան Քերոբյան. - Խոսքը չի վերաբերում ընդհանրապես այդ արտահայտությանը, այլ կոնկրետ այն ձայնագրությանն էր վերաբերում, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց, որ լսենք: Կառավարության ճեպազրույցների ժամանակ երբ լրագրողներից մեկը` իսկ ի՞նչ կանեք, ի՞նչ կանեք, եթե հանկարծ չստացվի, այդպես կատակով այդ ժամանակ, բայց բնականաբար, մենք փորձել ենք հասնել առավելագույնին, և ամբողջ թիմն ուղղված է եղել այդ աշխատանքներին: Մենք ամբողջ տարվա ընթացքում փորձել ենք Հայաստանին տեղափոխել այլ` դեպի ավելի արագ աճող հունի, և բազմաթիվ առումներով դա մեզ հաջողվել է:
«Ազատություն». - Այնուամենայնիվ, Ձեր խոստումը ուժի մեջ չմնաց:
Վահան Քերոբյան. - Երեկ վարչապետը ճիշտ ասաց, ամբողջությամբ, իմ կարծիքով, հարցը փակեց: Եվ, ըստ էության, եթե մենք խոսում ենք հրաժարականի մասին, դա փոքր-ինչ ֆեյք կատեգորիա է այն առումով, որ ցանկացած պահի, բնականաբար, մենք` քաղաքական թիմի ներկայացուցիչներն են կառավարությունը, և եթե մեր աշխատանքը քաղաքական թիմի ստանձնած առաքելությունից կամ ստանձնած խոստումներից սկսի ետ մնալ, բնականաբար մեր աշխատանքը նույն օրը կդադարի:
Այդ առումով վարչապետի և նախարարների խոսակցությունը բավականին կարճ է, ասենք, մենք պարզ է` առաջին դժգոհության պարագայում պետք է լքենք այդ պաշտոնը: Իհարկե, մի կողմից` ես ամենևին կառչած չեմ աթոռից, և մասնավոր բիզնեսում կարելի է շատ ավելի գումար վաստակել, բայց ես առաջին հերթին շնորհակալ եմ քաղաքական թիմին, որ ինձ հնարավորություն է տվել ծառայել իմ ժողովրդին և դա համարում եմ շատ պատվաբեր: Մյուս կողմից էլ` եթե հուսախաբ անեմ թե թիմին, թե ժողովրդին, պատրաստ եմ միանգամից դուրս գալ պաշտոնից` առանց որևիցե… Դրա որոշումը կկայացնի քաղաքական թիմը` վարչապետի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)