Բացառում եմ ճնշումները. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարության մասին |1lurer.am|
12:34 - 24 հունվարի, 2022

Բացառում եմ ճնշումները. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարության մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարական տալու մասին հայտարարությանը:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյոք իր համար անակնկա՞լ է եղել նախագահի հրաժարականը, պատգամավորն ասաց՝ չի մտածել այդ մասին:

«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց Սուքիասյանը:

Կարո՞ղ էին նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրվել: Ի պատասխան՝ Սուքիասյանը բացառեց ճնշումների հավանականությունը:

«Ես կարող եմ իմ կողմից ասել՝ բացառում եմ ճնշումները: Պետք է հասկանանք՝ ինքը Հայաստանի Հանրապետության հետ ինչ աստիճանի կապ է ունեցել»,- հավելեց պատգամավորը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել