ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին
05:55 - 22 մարտի, 2019

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:

ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:

Այնուհետև նա խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին:
Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել