ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Քոքսը |factor.am|
19:00 - 24 հունվարի, 2022

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Քոքսը |factor.am|

factor.am: Հոլանդացի սենատոր Թինի Քոքսը դարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։ Այս մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ հունվարի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի քվեարկության արդյունքներով, գրում է Korrespondent-ը։

Համագումարի 164 անդամ քվեարկել է Քոքսի օգտին։ Այս ընտրություններում նրա միակ մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցևան, ստացել է 80 ձայն։

Թինի Քոքսը Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության անդամ է, ԵԽԽՎ-ում Միացյալ եվրոպական ձախերի խմբի ղեկավարը: Նա հաջորդել է բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսին։ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է երկու տարի ժամկետով Վեհաժողովի ներկայացուցիչներից՝ մեկ այլ ժամկետով վերընտրվելու իրավունքով։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ուկրաինան վիճարկել էր ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները։ Այս առաջարկին աջակցել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը և Լեհաստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել