Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ի հետ «հարաբերությունների ջերմացման մասին»
 |factor.am|
18:17 - 14 մարտի, 2024

Ալիևի օգնականը խոսել է ՀՀ-ի հետ «հարաբերությունների ջերմացման մասին» |factor.am|

factor.am: ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, թե ԵԽԽՎ-ն «խթանում և քարոզում է իսլամատյացությունը»։

«Մենք բազմակողմ ճգնաժամ ենք ապրում, հիմնական խնդիրներից է միջազգային կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելը։ Մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցներն ու եվրոպական կազմակերպությունները ճգնաժամ են ապրում։ Տեսնում ենք, որ Եվրախորհրդարանը վերածվել է Ադրբեջանի դեմ իսլամատյացության հարթակի»,- հայտարարել է Հաջիևը։

Նա նաև նշել է, թե Բաքուն, իբր, գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատելու համար։ «Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը կայունություն բերեց Հարավային Կովկաս։ Այսօր Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Բոլորն ականատես են ադրբեջանա-հայկական հարաբերությունների ջերմացմանը»,- նշել է Ալիևի օգնականը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել