Հայաստանը  Ադրբեջանում պահվող հայ գերու վերադարձի հետ կապված քայլեր է ձեռնարկում |armenpress.am|
09:41 - 20 մարտի, 2019

Հայաստանը Ադրբեջանում պահվող հայ գերու վերադարձի հետ կապված քայլեր է ձեռնարկում |armenpress.am|

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք հետևողական ենք և ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները և ազատությունը, ինչպես նաև վերադարձը հայրենիք: Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող ասել: Երբ դրանք արդեն մտնեն հրապարակային փուլ, մենք տեղյակ կպահենք»,-ասաց նա:

armenpress.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել