Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|
13:32 - 02 փետրվարի, 2022

Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ. խոսքը առաջին հերթին գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել: Մյուս կարևոր խնդիրը միջազգային կառույցների մուտքի արգելափակումն է Արցախ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի հանգուցալուծումը: Այսօրվա ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատասխանեց.

«Ես հավատում եմ, և մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ, Մինսկի խմբի համանախագահությունը, և ինչ էլ լինի, պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ-ի շրջանակներում: Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները, որ կամք դրսևորեն՝ առաջ գնալու: Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»:

Ավստրիայի ԱԳ նախարարը ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն տեսնում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել