Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|
13:17 - 03 փետրվարի, 2022

Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, ազատ եւ իսկապես մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում. այս խոսքերը պետք է մեղեդու պես հնչեն ավստրիացի ներդրողների եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի ներդրողների համար: Այս մասին փետրվարի 3-ին Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա դրանք համարում է այն նվազագույն պայմանները, որոնք թույլ են տալիս բիզնեսին հնարավորինս հարմարավետ զգալ։ Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ապահովելու համար։

Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական առավելություններ եւ վերջին տարիներին ձեռք բերված հաջողություններ ունի, հատկապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ «Առաջարկում եմ դիտարկել Ավստրիայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոն բացելու հնարավորությունը։ «ԹՈՒՄՈ» կենտրոններ արդեն գործում են աշխարհի շատ երկրներում»,- հավելեց Միրզոյանը։

Արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանը 180 միլիոնանոց շուկայով ԵԱՏՄ անդամ է, ուստի բիզնեսը կարող է օգտվել նաեւ դրանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել