Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ․ Բայրամով
 |azatutyun.am|
18:28 - 03 փետրվարի, 2022

Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ «Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի», - հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում նշել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։

«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պնդել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել