Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|
13:23 - 04 փետրվարի, 2022

Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

hetq.am: «Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին»:

Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի առաջիկա ընտրությանը:

Նշենք, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու:

Ըստ Խամոյանի՝ երկրորդ փուլով նախագահ դարձող Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ է լինելու:

«Եվ ինչպես Փաշինյանն էր ասել վերջին հարցազրույցի ժամանակ, ինքն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում, այդ խնդիրն է լուծում: Եվ ահա երկրորդ փուլով, ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, ու Փաշինյանին հաջողվելու է ապահովել իր իշխանական դիրքի անխափան աշխատանքը»,- ասաց պատգամավորը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Խաչատուրյանին առաջադրելու հարցում մեծ դեր ունի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել