Բեռլինը պատրաստ է թանկ վճարել Կիևի անվտանգության համար. Գերմանիայի ԱԳ նախարար

 |armenpress.am|
21:34 - 07 փետրվարի, 2022

Բեռլինը պատրաստ է թանկ վճարել Կիևի անվտանգության համար. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:

«Կանենք ամեն բան, որ լարվածությունը չմեծանա: Նման դեպքում մենք Ռուսաստանի դեմ խիստ միջոցների շարք ենք նախապատրաստել: Այդ պատժամիջոցներն աննախադեպ են և համաձայնեցված են բոլոր գործընկերների հետ»,-նշել է Բերբոկն ու հավելել, որ պատրաստ են բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար:

Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժաշրվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել