Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական Ադեիշվիլին |azatutyun.am|
16:18 - 08 փետրվարի, 2022

Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական Ադեիշվիլին |azatutyun.am|

azatutyun.am: Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական, Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին։ Ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքները։

Ուկրաինայի իրավապահ մարմինների հաղորդագրությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Կիևում չորս անհայտ անձինք ծեծի են ենթարկել գլխավոր դատախազի օգնականին և փախուստի դիմել։ Զուրաբ Ադեիշվիլին հոսպիտալացվել է։

49-ամյա Ադեիշվիլին համարվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր թիմակիցներից մեկը։ Երրորդ նախագահի պաշտոնաթողությունից հետո Ադեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել վրացական բանտերում խոշտանգումներ կազմակերպելու համար։ Ներկայում նա բնակվում է Ուկրաինայում, որտեղ շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել։ Պաշտոնական Կիևը մերժել է Ադեիշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել