Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|
16:24 - 09 փետրվարի, 2022

Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել  Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։

Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։

Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։

Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։

Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել