Քննարկում է նորաստեղծ ՏՏ ոլորտի տնտեսվարողներին հարկային արտոնություններ տալու նախագիծը |tert.am|
07:20 - 25 մարտի, 2019

Քննարկում է նորաստեղծ ՏՏ ոլորտի տնտեսվարողներին հարկային արտոնություններ տալու նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում է ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ով նշեց, որ գործող օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականից:

Նրա խոսքով` օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրելու համար: «Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը  պայմանավորված է նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր

ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով,

աշխատատեղերի աճով և հարկային մուտքերի ավելացմամբ, մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է, 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272»,- ներկայացրեց Գեղամ Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել