Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար |1lurer.am|
13:19 - 10 փետրվարի, 2022

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման, բայց իբր Հայաստանը նոր նախապայմաններ է առաջ քաշում:

«Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, իրագործվեն: Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,- հայտնեց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ այդտեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել:

«Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել