tert.am: Միայն ՔՊ-ից պետք է լինես, որ նկատես Թուրքիայից եկող դրական ազդակներ, փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, հողային, մարդկային շատ լուրջ կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերություններում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը հավելեց, որ ինքը Թուրքիայից դրական ազդակներ չի տեսել, հակառակը՝ Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ՝ ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքային տրամաբանության մասին: «Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակաների վերջում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց, որ միայն խենթերը խաղաղություն կարող են չցանկանալ, բայց խաղաղությունն ունի արժեք:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)