Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|
20:38 - 14 փետրվարի, 2022

Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան:

Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ  ԱՄՆ-ն և նրա գործընկերները  աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել