Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով
12:45 - 15 փետրվարի, 2022

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է բանակցել»՝ հավելելով, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունների միայն մի մասն է։

«Առաջին հերթին նախագահ Պուտինը միշտ բանակցություններ և դիվանագիտություն է պահանջել։ Նա է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները։ Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,- երկուշաբթի CNN-ին հայտնել է Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինին հայտնել էր, որ տեսնում է Արևմուտքի հետ դիվանագիտական երկխոսության «հնարավորություն»՝ կապված Ռուսաստանի անվտանգության հետ կապված խնդիրների հետ՝ հավելելով, որ խորհուրդ է տալիս շարունակել այդ ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել